.jpg)
14/06/2020 13:52
Բերման են ենթարկել Ռուբեն Մելիքյանին. նա վնասվածքներ է ստացել
Ոստիկանությունը ԱԱԾ-ի մոտից բերման է ենթարկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։
«Ինձ կոշտ ձերբակալեցին։ Ունեմ վնասվածքներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։
Իրավապաշտպանը հայտնել է, որ վնասվածքները թեթև են։
«Մի քանի թեթև հարված, թեթև քերծվածք ոտքիս ու բութ մատս էլ դռան տակ մնաց», - նշել է Մելիքյանը։
