15/06/2020 12:16
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասով իշխանության որոշում դեռ չկա. Ալեն Սիմոնյան
Եթե հիմա ասեմ, որ «Իմ քայլը» կողմ կամ դեմ կքվեարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը, կնշանակի, որ դատախազի գալն անիմաստ է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դատախազը պետք է գա, ներկայացնի՝ ինչի հիման վրա ենք մենք կողմ կամ դեմ: Կարող է՝ գալիս, այնպիսի բան է ասում, որ պարզվում է՝ նույնիսկ չի կարելի կողմ քվեարկել: Որոշում, իհարկե, չկա, ՀՀ իշխանությունը գործելու է օրենքով», - ասաց բանախոսը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ: