16/06/2020 10:57
ԱԺ հարակից տարածքներում իրավիճակը լարված է. բերման են ենթարկվում տասնյակ քաղաքացիներ. Լուսանկարներ
Ազգային ժողովի հարակից տարածքներում լարված իրավիճակ է։ ԱԺ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, իսկ դրսում քաղաքացիները ակցիա են իրականացնում։
Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին թե Բաղրամյան պողոտայից, թե ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտից։ Բերման ենթարկվածներ կան նաև Սիրահարների այգում գտնվող քաղաքացիներից։