16/06/2020 12:42
Ասում ա՝ ժողովուրդ, հարկավոր ա գլխով հարուստ լինել. այ ձեր ցավը տանեմ, դա ղեկավարի ասած ա՞. Ծառուկյան (Տեսանյութ)
Երկրի համար 20 միլիարդ դոլար եմ բերել, որ տնտեսական հեղափոխություն լինի: Անփող հեղափոխություն չի լինում: Ասում ա՝ ժողովուրդ, հարկավոր ա գլխով հարուստ լինել: Այ ձեր ցավը տանեմ, դա ղեկավարի ասած ա՞ , ԱԺ ամբիոնից հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի խոսքերին:
«Պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել: Մեկ տարի, երկու տարի ժողովուրդը սպասում է, բայց վերջում ժողովուրդը խժռում է հեղափոխություն արած իր զավակներին: Ծառուկյանի վրա թուղթ են գտել, տո այդպիսի ապացույց կա՞: Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, ամբողջ տեղերում մարդկանց ասֆալտին եք փռում: Բա իշխանության գալուց ասում էիք՝ ազատություն, անկախություն… Էն ժամանակ 88 տոկոս կար, հիմա 7 տոկոս էլ չկա, գնացեք մարզեր, սպառված եք: Քայլեր կատարեք: Ասել եմ, որ համապատասխան մասնագետներ չկան, ձախողել եք:
Ձախողել եք համաճարակը: Դրել եք մարտից քարոզարշավ եք անում, ասում եք՝ վարակը պինցետով պետք ա հանենք: Բերիք սաղ վարակեցիք, էսօր էլ ասում եք՝ «մասկա» դրեք: Եղբայր ջան, ըտենց չի լինում: Սիրտս տրաքում ա, կարամ ձեն չհանեմ, հանգիստ ապրեմ, բայց ասումա՝ «հիմնական վարակի պատճառը ժողովուրդն ա»», - ասաց ԲՀԿ ղեկավար: