16/06/2020 13:17
Հասկացեք քանի ուշ չի, անդունդի եզրին եք կանգնած. Ծառուկյանն՝ իշխանությանը (Տեսանյութ)
Արցախի հարցով այսքան խոսում եք, բայց որևիցե մեկը վեր չկացավ, ասեր՝ մեզ պետք է միջազգային ճանաչում, ԱԺ նիստի ընթացքում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք սուրճ ենք խմել, մենք չենք քննարկել… Եղբայր, ամոթ ա: Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք, ժողովրդին ֆռցնելով… Եկել ա ժամանակը», - ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը շեշտեց՝ ինքը երկրի ապագայով մտահոգ մարդ է:
«Եթե մարդիկ կան, որ իրանց «սումկեքը» պետք ա վերցնեն, էթան, մենք ստեղից էթալու տեղ չունենք: Պետք է միասնություն: Հասկացեք՝ քանի ուշ չի, անդունդի եզրին եք կանգնած», - իր խոսքն իշխանությանն ուղղելով՝ ասաց Ծառուկյանը: