17/06/2020 20:01
Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունն ու նրա հետ կատարվի այն, ինչ արվում է Ծառուկյանի հետ, նույն ձևով կարձագանքենք. Արթուր Ղազինյան (Տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը համարում է բռնաճնշում, լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանն, ով եկել էր դատարանի բակ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։
Գագիկ Ծառուկյանին աջակցելու էր եկել նաև «Մեկ Հայաստան» կուսակցության առաջանորդ Արթուր Ղազինյանը։
«Եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունն ու նրա հետ այս նույն բանը կատարվի, որն արվում է այս պահին Ծառուկյանի հետ, մենք նույն ձևով կարձագանքենք, որովհետև դա անընդունելի է», - ասաց Ղազինյանը։
Ղազինյանի խոսքով՝ այն ծավալով տեղեկատվությունը, որը ներկայացվել է, իրեն չի բավարարել։