24/06/2020 13:49
Առավել տրամաբանական է հաշտվել 12 տարվա ժամկետի հետ. իմքայլական պատգամավորը՝ Ալվինա Գյուլումյանի մասին
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է ավելի քան 12 տարի, և առավել տրամաբանական է հաշտվել 12 տարվա ժամկետի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Ես անկեղծ կգտնվեմ. երբ տիկին Գյուլումյանին պետք է, որ իր պաշտոնն անընդհատ դիտարկվի՝ աշխատավարձի, թոշակի հետ կապված, նա դա դիտարկում է անընդհատ պաշտոն: Երբ անհրաժեշտ չի, կամ հարմար չի, կամ ձեռնտու չի, դիտարկում է որպես ընդհատված պաշտոն: Բայց սա չի նշանակում, որ մարդը տարբեր տեսակի մանիպուլյացիաների միջոցով պետք է փորձի ուրույն ձևակերպումներ տալ», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Ալվինա Գյուլումյանը համոզմունք էր հայտնել՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն իր վրա չի ազդում: