24/06/2020 13:37
Բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է լինում. Վլադիմիր Վարդանյան
ՍԴ-ում տարբեր դատավորներ պնդում են, որ իրենք մյուս դատավորներից տարբեր կարգավիճակ ունեն: Մեկն ասում է՝«Ես ավելի անձեռնմխելի եմ, քան՝ մյուսը, որովհետև ընտրվել եմ այսինչ թվականին», մյուսն ասում է՝ «Ես ավելի քիչ անձեռնմխելի եմ», լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է լինում: Հիմա վերցրել ենք սահմանադրական այն մոդելը, որտեղ մեկ մանդատը նշանակում է, որ անձը մեկ անգամ ՍԴ դատավոր պետք է լինի, և պաշտոնավարման ժամկետը չի կարող երկար լինել, քան 12 տարին», - իշխանության տեսակետը վերահաստատեց իմքայլական պատգամավորը:
Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայրի Թովմասյանի՝ երեկ հայտնած այն մտքին, որ որպես իրավաբան՝ ամոթի զգացողություն ունի Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, Վարդանյանը նշեց՝ շատ այլ մարդիկ շատ այլ տեղերում պետք է ամոթի զգացում ունենան: