25/06/2020 16:42
Տարոն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին հորդորեց իրավաբանությունը քաղաքականության հետ չշփոթել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները շատ լավ գիտեն, որ այս գործընթացն իրավական է, չի կարելի քաղաքականացնել այն, բայց այս քայլով ուզում են դա անել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Եթե դա է նպատակը, պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև այդ երևույթը չի դադարում քաղաքական լինելուց: Նորից ենք ընդգծում, որ պատրաստ ենք մեր ասած պայմանից հետո մտնենք ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի: Երկու օր է՝ մենք չենք դադարում տարբեր անձանց թիրախ հանդիսանալ, որոնք անընդհատ գործընթացը թեքում են քաղաքական կողմ և փորձում մեր անվան վրա ինչ-որ դիվիդենտներ շահել», - ասաց պատգամավորը:
Տարոն Սիմոնյանն անձամբ փաստաբան Արամ Վարդևանյանին հորդորեց իրավաբանությունը քաղաքականության հետ չշթոփել:
«Այսօր կատարած քայլն ինքնին քաղաքական կոմպոնենտ ուներ, որովհետև երկու փաստաբաններն էլ շատ լավ գիտեն, որ դիմումը հետ վերցնելով՝ գործը չի դադարում հուլիսի 7-ին քննվել ՍԴ-ում: Հետևաբար, իրենց կատարած հրապարակային քայլը քաղաքական է և իրավաբանության հետ որևէ կապ չունի», - նշեց Սիմոնյանը: