25/06/2020 17:14
Այս ամբողջ ֆոկուսն ուրիշ բանի համար է, նպատակն ընդդիմադիր դաշտը մեզնից ազատելն է. Էդմոն Մարուքյան
Այս ամբողջ ֆոկուսն ուրիշ բանի համար է: Մեր որոշման հրապարակումից հետո ԼՀԿ-ի դեմ լայնածավալ կամպանիա է սկսվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Շանտաժի միջոցով մեր նկատմամբ տեղի են ունենում ակնհայտ վիրավորական բառապաշարով հայտարարություններ՝ մեր ծնողների, ընտանիքների հասցեին, հայհոյախոսություններ: Այդ ալիքը երեկ ստացել է իր կուլմինացիան: Այսօր այդ ալիքը պետք է նվազեր, բայց մարդիկ ձեռնարկում են նոր բան, որ երկրորդ ալիք լինի:
Դա նրա համար է, որ մեզ հայհոյեն, վարկաբեկեն: Նպատակն ընդդիմադիր դաշտն ազատելն է, որպեսզի իրենք կարողանան այդ դաշտում տեղ գտնել, որովհետև հասկանում են՝ ընդդիմադիր դաշտը զբաղեցնողը հաջորդ իշխանությունն է: Մարդիկ գրում են՝ 30 արծաթ ենք վերցրել, ումի՞ց ենք վերցրել», - հարց ուղղեց պատգամավորն՝ ավելացնելով, եթե իրենց դեմ կամպանիան շարունակվի, դա անպատասխան չի մնալու:
Մարուքյանը շեշտեց՝ իրենց հեռախոսները լսում են, իրենց վրա կոմպրոմատ են հավաքում: Բայց իրենք, միևնույն է, պայքարելու են իշխանության գալու համար: