25/06/2020 13:13
Վաղը կդադարեցվի Աբովյան քաղաքի երկրորդ միկրոշրջանի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի երկրորդ միկրոշրջանի (ամբողջությամբ) գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: