25/06/2020 20:00
Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը կկատարվի սեղմ ժամկետներում. Բադասյանն արձագանքել է ՍԴ չորս դատավորներին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի չորս դատավորների հայտարարությանը։
«Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ:
Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրությանը կկատարվի սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ», - ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։