25/06/2020 15:59
Եթե որևէ մեկը որևէ տեղ պաշտոնատար անձ է ու չի աշխատում, ինձ մտահոգում է. Նախարարը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին
Եթե որևէ մեկը որևէ տեղ պաշտոնատար անձ է ու չի աշխատում, ինձ մտահոգում է, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասին։
«Պետք է մտահոգի նաև բոլոր քաղաքացիներին», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ իր գործառույթներից բխող որևէ քայլ չկա, եթե որևէ դատավոր, օրինակ՝ չի աշխատում։
«Այլ հարց է՝ ի՞նչ նկատի ունենք աշխատել և չաշխատել ասելով», - նշեց Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, որևէ նիստի չի մասնակցել, բայց բոլոր ամիսների համար աշխատավարձ է ստացել։