25/06/2020 23:30
ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավարի ավոմեքենան և զրկել տեղաշարժման ազատությունից. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգ է ստացել, որ Պռոշյան փողոցի վրա ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ավոմեքենան և փաստացի զրկել են նրան տեղաշարժման ազատությունից։
«Այն պահին, երբ Արգիշտի Կիվիրյանի հետ հասանք դեպքի վայր, ՃՈ աշխատակիցներն արդեն «վերադարձնում էին» Էդգար Ղազարյանի տեղաշարժման ազատությունը՝ առանց որևէ փաստաթղթավորման։
ՍԴ աշխատակազմի ղեկավարին կանգնեցնելու և որոշ ժամանակով տեղաշարժման ազատությունից զրկելու պատճառաբանությունը, մեղմ ասած, համոզիչ չէր», - գրել է նա: