26/06/2020 12:02
Այդ անունով դասալիք կա․ սովորական բանվորը, ուսուցիչը, բժիշկը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր․ Արա Սահակյանը՝ Վահե Գրիգորյանի մասին
Այսպիսի անուն ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում, ՍԴ դիմաց հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
«Գիտեմ, որ այդ անունով դասալիք կա։ Սովորական բանվորը, ուսուցիչը, բժիշկը մի քանի ժամ աշխատանքից բացակայելու դեպքում վաղուց հեռացվել էր։ Նա ձրիակեր է», - ասաց նա։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, երբ հավաքներն արտակարգ դրության ժամանակ արգելված են, Սահակյանն ասաց․
«Սա նույնպես, մեր կարծիքով, դիտավորություն է, բայց հասկանալի է, որ այս դիտավորությունը շատ ծիծաղելի հետևանքներ ունի։ Սա շատ նման է այն արտակարգ դրությանը, որ 88 թվականից սկսած մի քանի անգամ Սովետական կենտրոնը, Կրեմլը հայտարում էր Ղարաբաղյան շարժման դեմ, բայց արդյունքում Սովետական միությունը փլուզվեց, իսկ Ղարաբաղյան շարժումը հաղթեց։ Հիմա էլ հեղափոխական նպատակահարմարությանը մենք հակադրում ենք իրավական գիտակցությունը, այստեղ համակրանքով և հակակրանքով, մանկության չիրականացած երազանքների առաջ մղումով չի կարելի առաջնորդվել։ Դա կարելի է անել մանկական խաղերի ժամանակ», - ասաց նա։