26/06/2020 12:27
Իշխանությունը հասավ իր ուզածին՝ սահմանադրական ճգնաժամի. իրավաբան
Սահմանադրական բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմերը կիրառվում են ըստ ճաշակի: Դա անընդունելի է, և իշխանությունը, որը երկար ժամանակ խոսում էր ճգնաժամի մասին, իսկապես հասավ իր ուզածին՝ սահմանադրական ճգնաժամի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Սոս Հակոբյանը:
«Այստեղ մեծ հարց է ծագում՝ ինչպես իրենց պետք է պահեն իրավապահ մարմինները, ՍԴ-ն: Սահմանադրական մարմինների միջև հստակ կոնֆլիկտ կա, որը հղի է իրավական անվտանգության լուրջ ռիսկերով», - ասաց իրավաբանը:
Սոս Հակոբյանի խոսքով՝ երկրում ներկայում իրավական անորոշ խառնաշփոթ է: