26/06/2020 16:44
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթուլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: