26/06/2020 12:08
Եթե ինչ-որ մարդիկ ծրագրում են, որ կարող են որոշել ներկայացուցչական մարմնի վաղվա կազմը, դա իրենց խնդիրն է․ Արա Սահակյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մենք չենք կարող նրա երազանքները քննարկել, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված են լինելու բացառապես հեղափոխության արժեքները կրող մարդիկ։
Հարցին՝ չի՞ կարծում, որ դա նաև արտախորհրդարանական ուժերին է վերաբերում, Սահակյանը նշեց, որ կուսակցությունները ստեղծվում են ժողովրդի քաղաքական կամքը ձևավորելու և արտահայտելու, ոչ թե ամեն գնով ինչ-որ տեղ տեղավորվելու համար։
«Եթե ինչ-որ մարդիկ ծրագրում են, որ կարող են որոշել ներկայացուցչական մարմնի վաղվա կազմը, դա իրենց խնդիրն է, լուրջ խնդիր է, որովհետև այդպիսի փորձեր արվել են և ձախողվել են», - ասաց նա։