«Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան (168.am)

27/06/2020 18:20

«Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող». Աշոտ Խաչատրյան (168.am)


Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

168.am-ը կապ հաստատեց ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով: Ցանկանում էինք հասկանալ՝ արդյոք բոլոր իրավակարգավորումներն արդեն առկա են, և Աշոտ Խաչատրյանն արդեն իսկ ստանձնե՞լ է ՍԴ նախագահի պարտականությունները:

- Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Դուք հանդիպել եք ԱԺ նախագահի հետ ու նրան վստահեցրել եք, որ շարունակելու եք ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինչ-որ պայմանավորվածությունների եք գնացել:

- Անշուշտ, Դուք ճիշտ եք: Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը:

- Տպավորությունը հաղորդագրությունից այնպիսին է, որ Դուք այսօր արդեն իսկ համաձայնել եք ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, ինչը ըստ էության կարծես թե այդպես չէ այս պահի դրությամբ:

- Սա գործընթաց է, որն ըստ էության ստանձնել է Ազգային ժողովը: Հաղորդագրություն մեջ ԱԺ-ն ներկայացրել է նաև այն մասին, որ ՍԴ դատավորների կադրերի հաշվառումը իրականացվում է ԱԺ-ում: Հետևաբար՝ հաշվի առնելով այդ մամլո հաղորդագրությունը, ինչպես նաև այն, ինչը ներկայացվել է այսօր, ես կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, լուծելու, դրանք հաղթահարելու պարագայում նոր, բնականաբար, նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը:

- Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով:

- Դա թողնենք համապատասխան իրավաստեղծ մարմնին: Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերին, բնականաբար, այս պարագայում պարտադիր կարգով պետք է լինի այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման կապակցությամբ: Դա անհրաժեշտ պետք է լինի դատավորին, որպեսզի նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այն նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Այսինքն՝ այդ անհատական իրավական ակտն անհրաժեշտ է այն նպատակով, որ հենց ինքը՝ դատավորը, պետք է իր սոցիալական երաշխիքները լուծելու համար դիմի համապատասխան սոցիալական ապահովության ստորաբաժանումներ, կարողանա իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով, և, բնականաբար, այդպիսի իրավական ակտը անհրաժեշտ է նաև, որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով ավագության ինստիտուտը կյանքի կոչվի, հակառակ դեպքում այդ խնդիրը կարծես թե կմնա չլուծված:

- ԱԺ տարածած հաղորդագրության մեջ Դուք արդեն իսկ ներկայացված եք՝ որպես ՍԴ նախագահի պարտականությունները կատարող: Շտապե՞լ է ԱԺ-ն:

- Իմ ստորագրությունն ամրագրված է միայն համապատասխան խնդիրները լուծելու պայմանով: Սա է եղել մեր ամբողջ խոսակցության տրամաբանությունը: Մենք կսպասենք մինչև երկուշաբթի: Երկուշաբթի օրը համապատասխան նախաձեռնությամբ, համապատասխան փոփոխություններ կկատարվեն, համապատասխան իրավական ակտեր կընդունվեն, և, բնականաբար, արդեն կյանքի կկոչվի ավագության ինստիտուտը ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու համար:

- Այսինքն՝ Դուք հիմա կատարո՞ւմ եք ՍԴ նախագահի պարտականությունները:

- Անշուշտ, ես չեմ համարվում ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, որովհետև դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան իրավական խնդիրները լուծվեն կամ հաղթահարվեն:

- Ենթադրենք՝ այնպես է ստացվում, որ երկուշաբթի օրն այդ իրավակարգավորումները չեն հասցնում անել, ի՞նչ է լինելու այդ պարագայում:

- Խնդրում եմ՝ այս հարցը թողնենք երկուշաբթի օրը, քանի որ շատ հստակ ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ երկուշաբթի կամ ամենաուշը երեքշաբթի օրը այս խնդիրներին լուծում կտրվի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:27 Խազանովը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով Այսօր, 13:12 Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք Այսօր, 13:00 Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին Այսօր, 12:49 Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 12:40 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Այսօր, 12:27 Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Այսօր, 12:12 Թուրքիայում հրավառելիքի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 114-ը Այսօր, 12:00 Զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք Այսօր, 11:32 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել Այսօր, 11:23 Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Այսօր, 11:15 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Այսօր, 11:03 Բարձր ենք գնահատում ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին Այսօր, 10:56 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է Այսօր, 10:48 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, մահացել է 9 մարդ Այսօր, 10:39 Սոմալիում նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է Այսօր, 10:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք Այսօր, 10:10 ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի ու վստահորդի հեռախոսային խոսակցությունը, որն օգտագործվում է վստահորդի դեմ. Փաստաբանների պալատ Այսօր, 10:01 Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն. Գևորգ Պետրոսյան Այսօր, 09:56 «Հրապարակ». Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր. Խուդոյան Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի պատասխանը ԼՀԿ խմբակցությանը բաղկացած է 130 էջից Այսօր, 09:50 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին՝ պետք է պահպանել 21+5 ժամկետը Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց Այսօր, 09:43 «Հրապարակ». Աբրահամ Մանուկյանը «չի արդարացնում» իշխանության հույսերը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». ՀԷՑ-ում խախտումներ են հայտնաբերվել. այն կտուգանվի Այսօր, 09:35 «Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել 03/07/2020 20:01 Ֆլորիդայի խոշորագույն շրջանում պարետային ժամ է սահմանվել 03/07/2020 19:39 Ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում 03/07/2020 19:33 Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել է ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցը 03/07/2020 19:31 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին (Փաստինֆո) 03/07/2020 19:21 Հայաստանում առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել է գլխավոր դատախազություն 03/07/2020 19:11 Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան 03/07/2020 19:06 Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն 03/07/2020 18:58 Ոստիկաններն այցելել են «5-րդ ալիք» հեռուստաընկերություն 03/07/2020 18:47 Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է կատարել 03/07/2020 18:41 Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակը՝ Զոհրաբյանի գրառման մասին 03/07/2020 18:28 Չեռնոգորիայում 100 եվրոյից սկսած տուգանք է սահմանվել դիմակ չդնելու համար 03/07/2020 18:22 Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում. Արման Աբովյան 03/07/2020 18:06 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 154 դեպք 03/07/2020 17:46 Վաղ առավոտից քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. փաստաբան 03/07/2020 17:29 Գյումրիի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով 03/07/2020 17:23 Թուրքիայում՝ հրավառություններ արտադրող գործարանում, մի քանի պայթյուն է որոտացել 03/07/2020 17:09 Հնդկաստանում հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ ութ ոստիկան է մահացել 03/07/2020 16:56 Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու հարցը 03/07/2020 16:42 Հուլիսի 2-ին ոստիկանությունը հայտնաբերել է արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտման 2347 դեպք (Տեսանյութ) 03/07/2020 16:27 Հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերն «Արմնյուզ»-ից և ազատ մամուլից. քաղաքագետ 03/07/2020 16:18 Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան 03/07/2020 16:08 Ռուսական թատրոնում բեմադրվող նոր ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար 03/07/2020 15:52 Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել 03/07/2020 15:43 Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիակնների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրգործ 03/07/2020 15:34 Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այս աշնանը շահագործման կհանձնվի երկու մանկապարտեզ 03/07/2020 15:25 Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է. Արամ Անտինյանը` «Արմնյուզի» դեմ վարչական վարույթի մասին 03/07/2020 15:19 Դատախազության ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է 03/07/2020 15:04 Կորոնավիրուսային ռեկորդ է գրանցվել Հնդկաստանում 03/07/2020 14:47 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 03/07/2020 14:41 ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է. «Արմնյուզ» ՀԸ աշխատակից 03/07/2020 14:22 Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են (Տեսանյութ) 03/07/2020 14:17 Վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի. Փաշինյան 03/07/2020 14:05 Կդադարեցվի Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը 03/07/2020 13:56 Ոստիկանության տվյալ սպաները կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից․ Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ դատավորին շենք մտնել չթույլատրելու մասին 03/07/2020 13:50 Հնդկաստանում կայծակի հարվածներից 26 մարդ է մահացել 03/07/2020 13:45 Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք. Ոստիկանությունը՝ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կատարված միջադեպի մասին 03/07/2020 13:41 Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան 03/07/2020 13:38 Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը 03/07/2020 13:30 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 176 մարդ 03/07/2020 13:21 Վանաձորում հրազենով տեղի ունեցած սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/07/2020 13:13 Նավթի համաշխարհային գները նավազում են 03/07/2020 13:02 Ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով, զոհերի թիվը գերազանցել է 521 հազարը 03/07/2020 12:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 03/07/2020 12:47 Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք 03/07/2020 12:43 Համակարգից օգտվելու դժվարություններից մինչև միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումներ․ 9-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ-ի դիտարկման արդյունքները 03/07/2020 12:30 Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել 03/07/2020 12:21 Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք 03/07/2020 12:08 ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը 03/07/2020 12:03 Մինչ դուք հույսեր եք փայփայում, որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում․ Արման Աբովյանը՝ Թորոսյանին 03/07/2020 11:54 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է Երևանից ու դեպի Երևան նոր չվերթերի մասին 03/07/2020 11:45 Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի 03/07/2020 11:37 Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին (Տեսանյութ) 03/07/2020 11:28 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում 03/07/2020 11:14 «Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից». ԲՀԿ-ականներն՝ ընդդեմ Արսեն Թորոսյանի 03/07/2020 11:07 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 03/07/2020 10:59 Հրդեհ՝ Աքորի գյուղում. այրվել են երեք վագոն-տնակ, ավտոտնակը և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը 03/07/2020 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 13 մարդ 03/07/2020 10:44 Արցախում 50 հազարական դրամ կտրվի քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող եւ անկողնային վիճակում գտնվող անձանց 03/07/2020 10:35 Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ. նշանակվել են փոխնախարարներ 03/07/2020 10:22 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 03/07/2020 10:15 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 5 նոր դեպք 03/07/2020 10:11 Նորանշանակ դեսպանը վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նոր որակ հաղորդելու երկկողմ համագործակցությանը 03/07/2020 10:05 «Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում կարևոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու 03/07/2020 10:03 «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է քրգործ հարուցել Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա 03/07/2020 10:00 «Իրատես». Երկրի տնտեսությունը մեկ մարդու հակասական կարծիքի զոհ է դարձել 03/07/2020 09:58 «Հրապարակ». Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու 03/07/2020 09:56 «Ժողովուրդ». «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում 03/07/2020 09:53 «Իրատես». Անհնազանդ պատգամավորների բանակը գնալով մեծանում է 03/07/2020 09:49 «Հրապարակ». Ճգնաժամն ավելի կխորանա 03/07/2020 09:46 «Փաստ». Իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» է ցուցաբերում դպրոցների տնօրենների նկատմամբ 03/07/2020 09:44 «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը կքննվի ՀՔԾ-ում 03/07/2020 09:40 «Իրատես». Իշխանության անմտության պատճառով Հայաստանը շուտով վերածվելու է դիմակայությունների օջախի 03/07/2020 09:35 «Հրապարակ». Ո՞վ է պատասխանատու գյումրեցի տատիկի դիակի համար 02/07/2020 19:39 Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

Տվյալ բաժնի վերջին նյութերը