27/06/2020 09:06
«Հրապարակ». Իշխանության շարքերում ծաղկում է քրեական ենթամշակույթը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա իրավապահներին ասել է, թե ինքը «նստած-հելած տղա ա ու ցուցմունք չի տալիս»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ծեծկռտուքից հետո Միքայելյանն ամբիոնից սպառնացել էր Մարուքյանի եղբորը, ասելով՝ «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ, մի մոռացի, թե ինչ կառույց եմ ներկայացնում»… Փաստորեն, մինչ իշխանությունը պայքարում է քրեական ենթամշակույթի դեմ, իրենց շարքերում այդ ենթամշակույթը ծաղկում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: