27/06/2020 16:00
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Աշոտ Խաչատրյանին՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ
Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:
Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա», - գրել է նա: