27/06/2020 10:35
«Եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել բնակարաններից և տներից»․ հայտնիները միացել են գույքահարկի բարձրացման դեմ ֆլեշմոբին
Ֆեյսբուքում ֆլեշմոբ է սկսվել ԱԺ ընդունած օրենքի դեմ, որով գույքահարկը բարձրացվելու է․
Ֆլեշմոբին միացել են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, երաժիշտ Վահան Արծրունին:
Նրանք տեղադրել են հետևյալ հաղորդագրությունը՝ կոչ անելով կիսվել դրանով․
«Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։
Միացեք այս ֆլեշմոբին՝ տեղադրելով ձեր լուսանկարն ու այս գրությունը ձեր անունից անձնական ֆբ էջում՝ «Գույքահարկի նոր օրենքն ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ եվ սա իմ քաղաքն է»», - ասված է հաղորդագրության մեջ։