29/06/2020 12:01
Ցինիկ վերաբերմունք է լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ․ Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Բավականաչափ վտանգավոր օրենք է, այս սոցիալական լարվածության պիկի ժամանակ քաղաքացու դեմ ուղղված քայլերից մեկն էր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին։
«Ես մտավախություն բացարձակ չունեմ, խնդիրը ես չեմ, իմ բնակարանը շատ փոքր բնակարան է, «խռուշչովկա» է՝ Աբովյան փողոցի վրա», - ասաց նա՝ անդրադառնալով սոցցանցերում գույքահարկի բարձրացման դեմ ուղղված ֆլեշմոբին միանալուն։
Զոհրաբյանն ընդգծեց, որ օրենքը վնասելու է մի շարք մարդկանց, այդ թվում ինքն անձամբ ճանաչում է մտավորականների, ովքեր փոքր կենտրոնում ժառանգել են բնակարաններ իրենց ծնողներից ու հիմա չեն աշխատում, հետևաբար իրենց համար դժվար կլինի բարձր հարկ վճարել:
Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, որ եթե մարդիկ գումար չունեն, ապա թող ծախեն կենտրոնի իրենց բնակարաններն ու ծայրամասեր տեղափոխվեն, Զոհրաբյանն ասաց․
«Ես սա ցինիկ վերաբերմունք եմ համարում լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ»։