29/06/2020 18:35
Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել հանուն խոսքի ազատության հանրահավաք
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում երկուշաբթի տեղի է ունեցել հանուն խոսքի ազատության հավաք, որի մասնակիցները դեմ են արտահայտվել խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, որը սահմանափակում է համացանցում տեղեկատվության տարածումը, հայտնում է РИА Новости-ն:
Ակցիայի մասնակիցները Բիշքեկի կենտրոնական փողոցներով երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Նրանք երկրում խոսքի ազատության վերաբերյալ պաստառներ էին պահել:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ նախագահ Սորոնբայ Ժենբեկովը վետո դնի անցած հինգշաբթի խորհրդարանի կողմից ընդունված՝ տեղեկատվության մանիպուլյացիայի մասին օրենքի վրա: