30/06/2020 14:15
Այս պահին բանակցություններ են գնում,որպեսզի հայկական մուլտիպլեքսում ներառվեն ռուսական մի շարք հեռուստաաալիքներ. ԱԺ փոխխոսնակ
Այս պահին բանակցություններ են գնում, ՀՀ արտգործնախարարությունը զբաղվում է, որպեսզի հայկական մուլտիպլեքսում ներառվեն ռուսական մի շարք հեռուստաաալիքներ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Այս հարցը քննարկել եմ նաև Հայաստանու ՌԴ դեսպանի հետ: Ասեմ, որ ամբողջ աշխարհում՝ նաև ռուսական մուլտիպլեքսում, չկա օտերալեզու որևէ հեռուստաալիք», - ասաց նա: