30/06/2020 14:45
Զանգվածային լրատվամիջոցները սխալ էին թարգմանել Բուքիքիոյի նամակը․ Նիկոլայ Բաղադասարյան
Զանգվածային լրատվամիջոցները սխալ էին թարգմանել Բուքիքիոյի նամակը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակին։
«Հավանաբար նկատել եք այդ սխալմունքը, որտեղ Բուքիքիոն ներկայացրել է, որ իրենց առաջարկներն ամբողջությամբ չեն ընդունվել, բայց մամուլում հրապարակվել է, որ իրենց հանձնարարություններն ամբողջությամբ չեն ընդունվել», - ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կառույց է։
Հիշեցնենք՝ Բուքիքիոն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված նամակում ափսոսանք էր հայտնել առ այն, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։