30/06/2020 14:26
Արդեն ծիծաղելի է, որ Նաիրա Զոհրաբյանը խոսում է քաղաքական հետապնդումների մասին. Ալեն Սիմոնյան
Արդեն ծիծաղելի է, որ Նաիրա Զոհրաբյանը խոսում է քաղաքական հետապնդումների մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդադառնալով վերջինիս հայտարարությանը, որ Հայաստանում քաղաքական հետապնդում է իրականացվում, և իրավապահներն ամեն քայլափոխի՝ անգամ վարսավիրանոց գնալիս, հետևում են իրեն:
«Ինձ թվում է, որ ինքն այդ ամենն ասում է, որ ասի՝ իր հետևից վարսավիրանոց են գնացել: Դա իմ անձնական կարծիքն է: Կարծում եմ՝ հնչեցվել է հենց այդ արտահայտությունն անելու համար», - նշեց Սիմոնյանը: