30/06/2020 11:25
Տեսականորեն հնարավո՞ր է, որ տևական ժամանակ ՍԴ դատավոր չունենանք. Հովիկ Աղազարյանի հարցադրումը՝ Սուրեն Գրիգորյանին
Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր մեկ այլ իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ տեսականորեն հնարավո՞ր է, որ տևական ժամանակ ՍԴ դատավոր չունենանք:
Գրիգորյանը նկատեց, որ այս պահին ՍԴ-ում շարունակում է պաշտոնավարել 6 դատավոր, և նախատեսված է, որ 3 թափուր պաշտոնի զբաղեցումից հետո միայն պետք է ՍԴ նախագահ ընտրվի:
«ՍԴ դատավորների կողմից ՍԴ նախագահի ընտրվելու գաղափարը, որը ներմուծվել է 2015-ի փոփոխություններով, այն խորհուրդն է իր մեջ ունեցել, որ դա առավել կապահովվի ՍԴ անկախությունը», - ասաց Սուրեն Գրիգորյանը: