30/06/2020 16:33
Իրենց իրավունքն է՝ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում. Լիլիթ Մակունցը՝ երեք կուսակցությունների նախաձեռնության մասին
Դա իրենց իրավունքն է՝ վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով «Հայրենիք»-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդմանը:
Հարցին՝ «Իմ քայլն» անհանգստանալու կարիք չունի՞, խմբակցության ղեկավարը պատասխանեց.
«Եթե ես արձանագրում եմ, որ մեր գործողությունները որևէ կերպ դուրս չեն օրենքի դաշտից և մեր լիազորություններից, ապա ի՞նչ անհանգստանալու մասին կարող է լինել խոսքը»: