30/06/2020 13:55
Բավականին անտարբեր եմ, որևէ դարակազմիկ բան դիմումի մեջ չեմ տեսնում. Ալեն Սիմոնյանը՝ երեք կուսակցությունների նախաձեռնության մասին
Բավականին անտարբեր եմ, որևէ դարակազմիկ բան դիմումի մեջ չեմ տեսնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայրենիք»-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից գլխավոր դատախազություն ներկայացված իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման փաստերով հանցագործության մասին հաղորդմանը:
«Առավել ևս, հաղորդումը ներկայացնում էր մի մարդ, ով երկու քրեական գործով է անցնում», - ասաց նա:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված պատասխան նամակին՝, Ալեն Սիմոնյանը նկատեց.
«Տպավորություն է ստեղծվել, թե ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է որպես կառույցի նամակ ներկայացվել: Ինչ-որ մարդիկ փորձում են առանձին պաշտոնյայի նամակը հակադրել ինստիտուտի նամակին: Մեզնից ոչ մեկին չի վերաբերում երկու անձանց նամակագրույթունը, որը մի կողմը որոշել է հրապարակել: Որևէ քաղաքական հետևանք սա չի կարող ունենալ», - շեշտեց ԱԺ փոխխոսնակը: