01/07/2020 12:29
«Մեր պահանջը մեկն է. ստեղ զենք չպիտի ֆռա». ջերմուկցիները թույլ չեն տալիս Ամուլսարում նոր պահնորդական ծառայության մուտքը
Ամուլսարի տարածքում վիճակը շարունակում է լարված մնալ։
Տարածքում հսկողություն իրականացնող բնակիչները թույլ չեն տալիս պահնորդային ուժերին մտնել սարի տարածք։
Հիշեցնենք՝ երեկվանից այստեղ են եկել պահնորդային ուժեր, ջերմուկցիները, սակայն, վերջիններիս թույլ չէին տվել առաջ անցնել։ Մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել։
Այսօր էլ տարածքի պահպանությունն իրականացնող բնակիչները պնդում էին, որ ժողովրդի պահանջը մեկն է.
«Այս պահանջին պետք է ենթարկվեն բոլորը, այդ թվում՝ հանրապետության վարչապետը։ Մենք ասում ենք, որ ստեղ զենք չպիտի ֆռա, մեր երեխեքը, հանգստացողը զենք չպետք ա տեսնի»։
Մանրամասները՝ տեսանյութում։