01/07/2020 11:55
2009-ի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից. մեր ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2009 թվականի այս օրը ընդհատակից դուրս է եկել։
«2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, ներկայացա ՀՀ գլխավոր դատախազություն, ապա ձերբակալվեցի և կալանավորվեցի:
Դա չափազանց դժվար և կարևոր որոշում էր, որը պիտի ապացուցեր, որ մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի: Դուխո՛վ», - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։