01/07/2020 15:06
Պուտինը մասնակցել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին (Տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի մասնակցել է սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին:
Համաձայն հեռարձակման՝ երկրի ղեկավարը ժամանել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության շենք, որտեղ ավանդաբար քվեարկում է ընտրությունների ժամանակ:
Նախագահն անձնական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոցներ, չի օգտագործել, սակայն քվեաթերթիկը նրան փոխանցող ընտրական հանձնաժողովի անդամը եղել է դիմակով և ձեռնոցով: Պուտինն օգտվել է միանգամյա օգտագործման գրիչից, որն անձամբ հանել է փաթեթից ստորագրելու համար ընտրողների ցուցակի համապատասխան սյունակում: Նա լրացրել է քվեաթերթիկը ընտրության խցիկում և գցել այն քվեատուփի մեջ: Ընտրատեղամասում նրա գտնվելու ժամանակ այլ ընտրողներ չեն եղել, բայց ներկա են եղել դիտորդները: