01/07/2020 12:04
Պայթյուն՝ Իրանում. մահացել է 19 մարդ (Տեսանյութ)
Թեհրանի բժշկական կենտրոններից մեկում որոտացած պայթյունի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 19-ի։ Այս մասին հայտնում է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ջալալ Մալեկին:
Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի և 12 տուժածի մասին: Նշվում է, որ պայթյունի պահին հիվանդանոցում եղել է 25 բուժաշխատող։
Պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։ Պայթյունից հետո հիվանդանոցի շենքում հրդեհ է սկսվել։