01/07/2020 15:32
ԵՄ Խորհրդի նախագահությունն անցել է Գերմանիային
ԵՄ Խորհրդի նախագահությունը հուլիսի սկզբից Խորվաթիայից անցել է Գերմանիային: Այն տևելու է 6 ամիս, իսկ 2021 թվականի հունվարի 1-ին փոխանցվելու է Պորտուգալիային:
Առաջիկա վեց ամսվա ընթացքում Գերմանիան կենտրոնանալու է համավարակի հետևանքների, կլիմայի պահպանության խնդիրների հաղթահարման, եվրոպական առողջապահական համակարգի ամրապնդման և թվայնացման վրա: Բացի այդ, Բեռլինը փորձելու է միավորել Եվրամիության անդամ երկրների քաղաքականությունը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նկատմամբ:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: «Գերմանիան իր նախագահության օրոք կհիմնվի Խորվաթիայի նախագահության ժամանակ ձեռք բերված առաջընթացի վրա»,- նշվում է Դաշնային հանրապետության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: