01/07/2020 11:12
Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հարցմամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝
1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները.
2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.
3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։
Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով», - գրել է նա։