01/07/2020 12:17
Թուրքիայում միգրանտներով նավ է խորտակվել
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի արևելքում գտնվող Վանա լճում նավ է խորտակվել, որում 55-60 ապօրինի միգրանտ է եղել, զոհվել է վեց մարդ, հայտնում է Anadolu-ն:
«Վանա լճում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել: Անկարայից դեպքի վայր է բերվել Row անօդաչու սարքը, որը նախատեսված է ստորջրյա լուսանկարներ և տեսանյութեր ստանալու համար: Այս սարքն առաջին անգամ է օգտագործվում Թուրքիայի ներքին ջրերում», - ասել է նախարարը:
Նախարարը նշել է, որ խորտակված նավն այժմ գտնվում է 110-120 մ խորության վրա: Դեպքի հետ կապված 11 մարդ ձերբակալվել է: Որոնման և փրկարարական գործողությունը շարունակվում է: