03/07/2020 14:41
ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է. «Արմնյուզ» ՀԸ աշխատակից
Հենց հիմա «Արմնյուզ»-ում ոստիկաններ են՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստաընկերության աշխատակից Լիլիթ Թումանյանը։
«Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե՛ բանավոր, թե՛ գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։
Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է», - գրել է Լիլիթ Թումանյանը։