05/07/2020 13:28
Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների. Գոռ Հովհաննիսյան
Քաղաքականությունը պետք է իրականացվի միայն Սահմանադրության սահմանների ներսում, «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին ասաց իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։
«Սահմանադրության պահանջներին հակասող քաղաքականություն վարել անթույլարտրելի է», - ասաց նա։
Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ պետական իշխանությունն այն ժամանակ է լեգիտիմ, երբ հիմնվում է Սահմանադրության վրա ու մնում է Սահմանադրության շրջանակում։
«Սահմանադրության սահմաններից դուրս եկող ցանկացած պետական իշխանություն ոչ լեգիտիմ է, հակասահմանադրական ու անվավեր», - ասաց իրավունքի դոկտորը։
Նա նշեց, որ Սահմանադրությունն ազգային իրավունքի բարձրագույն աղբյուրն է ու պետության ֆունդամենտը։
«Սահմանադրությունն անտեսել չի կարելի, Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների», - ասաց Գոռ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ 1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը: