06/07/2020 12:19
Նախարարն այցելել է Կապանի դպրոց, որտեղ անցկացվում է մաթեմատիկայի միասնական քննությունը (Տեսանյութ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Կապանի դպրոցներից մեկում անցկացվող մաթեմատիկայի ընդունելության քննություններից։
Նախարարը շրջել է քննական կենտրոնում, ծանոթացել քննության կազմակերպման ընթացքին, զրուցել դիմորդների հետ։ Նախարարն ընդգծել է, որ ինչպս քննական կենտրոնների դիմաց, այնպես էլ քննական կենտրոնների ներսում հակահամաճարակային կանոնները պահպանված են։
Մանրամասները՝ տեսանյութում։