06/07/2020 13:46
Լույս կտեսնի Արմեն Ամիրյանի՝ «Գեներալի երազը» գիրքը
Շուտով լույս կտեսնի ՀՀ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի «Գեներալի երազը» գիրքը, որը դեռևս ամիսներ առաջ պիեսի տեսք ուներ և բեմադրության էր պատրաստվում: Գրքի լույս տեսնելու մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արմեն Ամիրյանը:
«Համավարակի պատճառով ժամանակավորապես չեղարկված իմ գրած պիեսի բեմադրության փոխարեն շուտով լույս կտեսնի գիրքը։ Այն յուրահատուկ է նրանով, որ գրքում տեղադրված նկարներն ունեն QR կոդ, որի օգնությամբ կարող եք նաև դիտել ներկայացման համար բեմադրված տեսարանները։ Անհրաժեշտ է ընդամենը հեռախոսի տեսախցիկը պահել QR կոդի վրա և դիտել տվյալ տեսարանը։
Առաջնորդող լուսանկարը գրքի շապիկն է, իսկ երկրորդ նկարի QR կոդի վրա պահելով ձեր հեռախոսի տեսախցիկը կարող եք դիտել գիրք-ներկայացման հոլովակը։
Փորձեք, հետաքրքիր է։
Իսկ ներկայացումը դեռ առջևում է, սպասում ենք», - գրել է Արմեն Ամիրյանը:
«Գեներալի երազը» արտագաղթի մասին է, մարդկանց մասին, ովքեր տարբեր պատճառներով ու տարբեր տարիների հեռացել են իրենց հայրենիքից ու հաստատվել ԱՄՆ-ում: