07/07/2020 19:15
ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջարկել են արգելել միջուկային փորձարկումների համար միջոցների հատակցումը
Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները քննարկման են ներկայացրել օրինագինիծ, որն արգելում է բյուջետային միջոցների օգտագործումը երկրում նոր միջուկային փորձակումներ կատարելու համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Նևադա նահանգից կոնգրեսական Դինա Թայթուսը, որն այդ նախաձեռնության հեղինակներից է:
2021 թվականին էներգետիկայի ոլորտում ծախսերի մասին օրինագիծը, որն առաջարկվել է բյուջետային հատկացումների կոմիտեում, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ չի տա միջոցներն օգտագործել «միջուկային փորձարկումներ կատարելու կամ ցանկացած հզորության միջուկային պայթյուններով փորձարկումներ նախապատրաստելու համար»:
Հուլիսի սկզբին օրինքի նախագիծը ներկայացրել է Մասաչուսեթսից դեմոկրատ սենատոր Էդվարդ Մարքին՝ ավելի քան տասը կուսակիցների հետ համատեղ: