Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկման արդյունքները

07/07/2020 15:07

Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկման արդյունքները


Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Միջոցառումն ընդունվել է 2020 թվականի մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող Կառավարության որոշման ցանկում ընդգրկված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր և համապատասխանել են պահանջվող այլ պայմանների։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես մյուս, այնպես էլ այս միջոցառման նկատմամբ սահմանվել է մշտադիտարկում, այդ թվում՝ լրատվամիջոցների հրապարակումների միջոցով: Դրանից բացի, Պաշտպանն իրականացրել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր կարգով հասցեագրված բողոքների քննարկում: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 77 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 28։

8-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում կապված են՝

Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտների սահմանափակ լինելու հետ.

հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով դասակարգիչը փոխելու համար սահմանված ժամկետի բացթողման հետ:

Ի սկզբանե Կառավարությունը միջոցառման շահառու է դիտարկել տնտեսական գործունեության որոշակի տեսակներ իրականացնող տնտեսվարողների՝ չնայած ՀՀ պարետի որոշումներով արգելված տնտեսական գործունեության տեսակների մեջ ընդգրկված են եղել տնտեսական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ ևս, որոնք նույնպես բախվել են ֆինանսական դժվարությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակութային կրթօջախներ: Օրինակ՝ նրանցից մեկի տնօրենը նշել է, որ նոր կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով կրթօջախի գործունեությունը կասեցվել է: Ըստ բողոքի՝ կրթօջախի աշխատակիցների աշխատավարձը գոյանում է բացառապես սաների վարձավճարներից, իսկ սահմանափակումների հետևանքով կրթօջախը հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ, չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը և ունի աջակցության կարիք:

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ պարետին ուղղված գրությամբ բարձրացրել է նշված ոլորտի կազմակերպությունները նույնպես թիրախային ոլորտների ցանկում ընդգրկելու հարցը: Պաշտպանի առաջարկի հիման վրա մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ընդգրկվել են 8-րդ միջոցառումը սահմանող կառավարության որոշման ցանկում:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ տնտեսվարողները և վարձու աշխատողները չեն կարողացել օգտվել 8-րդ միջոցառումից՝ ժամկետը բաց թողնելու պատճառով:

Այսպես, 8-րդ միջոցառմամբ սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց առնչվող վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը կարող են օգտվել միջոցառմամբ սահմանված չափով դրամական աջակցությունից։ Սակայն միջոցառմամբ հաստատված ոլորտներում գործող կազմակերպությունները, թեև փաստացի իրականացրել են միջոցառմամբ սահմանված գործունեությունը, սակայն չեն կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության այլ տեսակի դասակարգիչ:

Օրինակ՝ դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղել է սահմանված ժամկետից ուշ և չեն կարողացել օգտվել միջոցառումից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է այս խնդրի համակարգային ուսումնասիրություն: Պարզվել է, որ Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար ժամկետ սահմանվել է 2020 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը:

Բողոք ներկայացրած անձինք իրենց դժգոհություն են հայտնել, որ դասակարգիչը փոխելու համար ունեցել են ընդամենը հինգ օր ժամանակ՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը: Ավելին՝ բողոքների հեղինակների պնդմամբ՝ այդ կարճ ժամկետի ընթացքում պետությունը չի իրականացրել պատշաճ իրազեկումներ տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ժամկետների ու դրանց փոփոխության վերաբերյալ: Արդյունքում, մի շարք սուբյեկտներ զրկվել են 8-րդ միջոցառման շահառու լինելու հնարավորությունից առհասարակ:

Օրինակ՝ անհատ ձեռնարկատերը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ փաստացի իրականացնում է զբոսաշրջային ծառայություն, սակայն հարկային հաշվարկներում արտացոլել է իր փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու նպատակով անհատ ձեռնարկատերը, իրազեկված չլինելով դասակարգիչն ուղղելու համար սահմանված վերջնաժամկետի մասին, Պետական եկամուտների կոմիտե է դիմել վերջնաժամկետից ուշ, արդյունքում՝ չի կարողացել օգտվել միջոցառումից։ Ըստ բողոքաբերի՝ ժամկետի ուշացման գլխավոր պատճառ են ոչ պատշաճ իրազեկումները և կարճ ժամկետը:

Մեկ այլ դեպքում՝ տնտեսվարողը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ ունի ռեստորան և տնտեսական գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, սակայն հարկային հաշվարկներում իր գործունեության դասակարգիչն արտացոլել է որպես «այլ ծառայություն»: Վերջինս նույնպես չի կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ իրազեկված չի եղել դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ու այն էլ կարճ ժամկետի մասին և դասակարգիչն ուղղելու համար պետական իրավասու մարմին է դիմել այդ ժամկետից ուշ:

Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարություն է ներկայացրել 8-րդ միջոցառման շահառու դառնալու նպատակով նկարագրված հարցերի առնչությամբ դիմելու առավել երկար ժամկետը նախատեսելու և դրա հետ կապված՝ պատշաճ իրազեկումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկներ:

Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և համապատասխան առաջարկներով ներկայացվել են Կառավարություն կամ Պարետատուն՝ ըստ խնդրի կամ առաջարկի բնույթի: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում միջոցառումների թիրախային ոլորտների ցանկի պարբերական ընդլայնումը: Հատկանշական է, որ միջոցառման սկզբնական շրջանում ընտրվել են թիրախային 5 ոլորտներ, հետագայում թիրախային ոլորտների ցանկն ընդլայնվել է, ներկայում դրանք 32-ն են:

Դրա հետ մեկտեղ, սակայն, Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ միջոցառումից օգտվելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելու համար վերջնաժամկետներ սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի, որ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումները նոր երևույթ են հանրության համար, ուստի դրանցից օգտվելու կարգի և պայմանների առնչությամբ պետությունը պետք է իրականացնի պատշաճ հանրային իրազեկումներ:

Այլ կերպ ասած, ստեղծված պայմաններն ու հատկապես արտակարգ դրության փաստը մեծացնում են մասնավոր կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09/08/2020 14:24 Վլադիմիր Գասպարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ 09/08/2020 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, մահացել է 6 մարդ 08/08/2020 15:39 Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին 08/08/2020 15:25 ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան 08/08/2020 15:00 Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ 08/08/2020 14:54 Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան 08/08/2020 14:36 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը 08/08/2020 14:29 Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց. ՊԲ 08/08/2020 14:20 Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար. Արթուր Ղազինյանը՝ Զարեհ Սինանյանի հայտարարության մասին 08/08/2020 14:04 Ավստրիան Լիբանանին կհատկացնի 1 միլիոն եվրո օգնություն՝ 08/08/2020 13:56 Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները 08/08/2020 13:43 Եվրամիությունը թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար բացելու է սահմանը 08/08/2020 13:32 Շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգը պետք է կատարելագործվի 08/08/2020 13:21 Բնակարաններ, ավտոմեքենաներ և պարգևավճարներ. «Կորսված փողեր և հույսեր». 5-րդ ալիքի ֆիլմը 08/08/2020 13:11 Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. Pastinfo 08/08/2020 13:03 ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անելու է պետականությունը ամրապնդելու, անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար 08/08/2020 12:47 Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր, սակայն հետագայում նա հրաժարվել է. ԱՆ պարզաբանում 08/08/2020 12:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել 08/08/2020 12:16 Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ 08/08/2020 12:03 Օդային աղետ՝ Հնդկաստանում. զոհերի թիվն աճում է 08/08/2020 11:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 08/08/2020 11:43 Աֆրիկայում զինյալները շուկայում գնդակահարել են տասնյակ մարդկանց 08/08/2020 11:29 Իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի ազատվի այն մարդկանցից, ովքեր տեղյակ են իր «քաջագործություններից». Ուռուցքաբան 08/08/2020 11:20 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել 08/08/2020 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահացել է 8 մարդ 08/08/2020 10:55 Իրաքի վարչապետը Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփի հետ 08/08/2020 10:52 Արցախի ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների (Տեսանյութ) 08/08/2020 10:40 Ադրբեջանում գազատարի վրա հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) 08/08/2020 10:34 ԱՄՆ-ում հայրը երեխաներին փրկել է հսկայական կոկորդիլոսից 08/08/2020 10:31 Վթար՝ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վեց վիրավոր 08/08/2020 10:19 Ամոնիումի նիտրատ տեղափոխող նավը 2018 թվականին Բեյրութում խորտակվել էր 08/08/2020 10:06 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 08/08/2020 09:56 «Ժողովուրդ». «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները կանցկացվեն առցանց 08/08/2020 09:53 «Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում» 08/08/2020 09:50 «Ժողովուրդ». Ավելացել է գյուղատնտեսական արտադրանքը. աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում 08/08/2020 09:47 «Ժողովուրդ». Հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը 07/08/2020 20:44 Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին 07/08/2020 20:00 Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել հեռավար աշխատել ևս մեկ տարի 07/08/2020 19:42 Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին 07/08/2020 19:34 Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 19:23 Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 07/08/2020 19:10 Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տնեցիներից մինչև պաշտոնյաներ. Միհրան Հակոբյան 07/08/2020 18:54 Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ. Տիգրան Ավինյան 07/08/2020 18:39 ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները 07/08/2020 18:27 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի գործունեությունը․ ԱԱՏՄ 07/08/2020 18:18 ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին 07/08/2020 18:00 Պոմպեոն կոչ է անում Աֆղանստանին ազատել բանտարկյալ թալիբներին 07/08/2020 17:46 Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհեր չենք ունենա. ՀՀ երորդ նախագահ (Տեսանյութ) 07/08/2020 17:29 Դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը 07/08/2020 17:10 ԱՄՆ-ը Թայվանին հետախուզական անօդաչուներ է մատակարարելու 07/08/2020 16:58 Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 16:50 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/08/2020 16:38 ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար 07/08/2020 16:24 Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկներին՝ ՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. փաստաբան 07/08/2020 16:10 ՔԿ վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը 07/08/2020 15:59 «Հայինկասացիա»-ն հորդորում է փաստաբաններին զերծ մնալ ԶԼՄ-ներով իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկությունների հրապարակումից 07/08/2020 15:45 Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել 07/08/2020 15:39 Լուկաշենկո. Կիևը ազդանշան է տվել հարավից զինյալների երկրորդ խմբի ներխուժման մասին 07/08/2020 15:25 Իսրայելում հյուսիսում տագնապի ազդանշանը կեղծ էր 07/08/2020 15:16 Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները 07/08/2020 15:08 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել 07/08/2020 14:52 Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին 07/08/2020 14:43 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի 07/08/2020 14:37 Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 14:29 Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները 07/08/2020 14:14 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք 07/08/2020 14:05 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 07/08/2020 13:58 Հարավային Կորեայի նախագահի վեց խորհրդական հրաժարական է տվել 07/08/2020 13:51 Խոշոր չափերով գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին 07/08/2020 13:47 Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 62 հազար նոր դեպք 07/08/2020 13:42 «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Արթուր Վանեցյան 07/08/2020 13:40 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 07/08/2020 13:29 Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել, նա հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը 07/08/2020 13:27 Նավթի համաշխարհային գները նվազում են 07/08/2020 13:24 Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից 07/08/2020 13:18 58-ամյա տղամարդը կալանավորվել է քրոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով 07/08/2020 13:10 Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի և WeChat-ի «սպառնալիքների» 07/08/2020 13:05 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը 07/08/2020 12:57 Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 12:52 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել 07/08/2020 12:39 Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ 07/08/2020 12:37 Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանի մայրաքաղաքում (Տեսանյութ) 07/08/2020 12:30 Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն 07/08/2020 12:24 Հասրաթյան-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 07/08/2020 12:22 Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան 07/08/2020 12:08 Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը 07/08/2020 11:56 Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր (Shamshyan.com) 07/08/2020 11:46 ՀՔԾ ավագ քննիչը «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացրած փաստերը չի դիտարկել ամբողջության մեջ, վերջիններս բողոք կներկայացնեն 07/08/2020 11:38 Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին (Տեսանյութ) 07/08/2020 11:29 ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում (168.am) 07/08/2020 11:16 Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել 07/08/2020 11:12 «Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին (Տեսանյութ) 07/08/2020 11:10 Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը․ «Ազգային օրակարգ» 07/08/2020 11:03 Հայաստանի շաշկու հավաքականը՝ անարդարության զոհ. ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավարին 07/08/2020 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ 07/08/2020 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 07/08/2020 10:25 Գյումրիում նռնակ է հայտնաբերվել 07/08/2020 10:17 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 07/08/2020 10:05 «Ժողովուրդ». Այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. ավելացել է մահացածների թիվը 07/08/2020 09:53 Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի (Լուսանկարներ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը