07/07/2020 12:02
Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան
Ես, որպես 10 տարեկան տղա երեխայի մայր, իմ մտահոգությունն եմ հայտնում գաղտնի կերպով, արտակարգ դրության պայմաններում ընդունված Լանզարոտեի կոնվենցիայի առնչությամբ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ակտիվիստ Մարինա Խաչատրյանը:
«Շատ ուրախ եմ, որ հայ մայրերն այսօր ոտքի են կանգնում, որովհետև մեր պատմությունը ցույց է տալիս, որ եթե հայ ազգին վտանգ է սպառնում, իրավիճակը փրկում են հայ մայրերը», - ասաց նա:
Ասուլիսին ներկա մանկավարժ, արվեստաբան Լիլիթ Մարգարյանն իր հերթին նկատեց՝ դպրոցական ծրագրերի փոփոխությունները, Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցու վրա հարձակումները նպատակ ունեն տրոհելու հասարակությանը:
«Ինչ վերաբերում է Լանզարոտեի կոնվենցիային, ապա այն դպրոց և մանկապարտեզ ներմուծելը բերելու է նրան, որ ունենալու ենք երեք տարեկանից սեռականացված սերունդ: Մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը: Մենք ունենալու ենք կործանված պետականություն: Երեք-չորս տարեկանից մեր երեխաներին պղծելն ու ապականելը բերելու է խեղված հոգեբանությամբ և ծնողներից օտարված սերնդի: Մեր երեխաներին վերցնելու են մեզնից: Ժամանակն է սթափվելու», - նշեց բանախոսը: