07/07/2020 19:27
Դուբայը հուլիսի 7-ից ընդունում է օտարերկրյա հյուրերի
Դուբայը հուլիսի 7-ից սկսել է ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների, հայտնում է «Associated Press»-ը:
Նշվում է, որ քաղաք ժամանածները 96 ժամվա ընթացքում պետք է անցնեն վարակի ստուգում և ներկայացնեն թեստի արդյունքներն ինքնաթիռ բարձրանալիս: Հակառակ դեպքում՝ ուղևորները թեստ են հանձնելու երկիր ժամանելուն պես: Մինչև արդյունքը չստանան, նրանք կմնան ինքնամեկուսացման մեջ:
Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկները պետք է ունենան արտերկրում ճանապարհորդելու համար ապահովագրություն, որը կհատուցի կորոնավիրուսով վարակվելու ժամանակ բուժման բոլոր ծախսերը: