07/07/2020 15:55
Իրանն ԱՄՆ-ին կոչ է անում հատուցել պատժամիջոցներից հասցված վնասը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը, ով էլ որ լինի, պարտավոր կլինի ամբողջովին փոխհատուցել Թեհրանին վերջին տարիներին պատժամիջոցների հետևանքով պատճառված վնասը, հաղորդել է РИА Новости-ն:
«Ով էլ այնտեղ նստած լինի, նախորդ կառավարությունից պատասխանատվությունը նրան կփոխանցվի, ներառյալ՝ իրանական ժողովրդին և տնտեսությանը պատճառված վնասի համար: Նրանք պետք է փոխհատուցեն վնասը», - ասել Զարիֆը: