07/07/2020 18:07
Շրջանառությունից հանվել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին նախագիծը. Շաքե Իսայան
Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20 000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50 000 դրամ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծն այլևս չի վերադառնա օրակարգ: Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ», - գրել է նա: