07/07/2020 16:23
Չինաստանում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարը. մահացել է 21 մարդ
Չինաստանի հարավ-արևմտյան Գույչժոու նահանգում ավտոբուսը ջրամբարն է ընկել, մահացել է 21 մարդ, ևս 15-ը վիրավորվել է, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, տեղական ժամանակով 11.45-ին (Երևանի ժամանակով 7.45-ին), երբ դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրամբարը:
Փրկարարներն արդեն ավտոբուսը ջրից հանել են: