07/07/2020 17:38
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը հաղթահարել է կորոնավիրուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսային վարակը:
«Այն համակարգը, որը մենք ունենք, և առողջապահության ոլորտում կարգապահությունն ու կառավարելիությունը, օգնել են մեզ այս խիտ բնակեցված և բաց քաղաքներում հաղթահարել այդ խնդիրները: Ես հենց նոր խոսել եմ Նատալյա Իվանովնայի հետ (Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովա - RT), թե ինչպեսի իրավիճակ այսօր ունենք: Կարող եմ շնորհավորել ձեզ՝ մենք հաղթահարել ենք այս աղետը», - Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «Belta»-ն:
Նա ընդգծել է, որ ամենակարևորը խուճապը կանխելն էր:
«Մենք դա հաղթահարել ենք: Եվ Աստծո հաջողությամբ կշարունակենք այդ գործընթացը: Պետք է դանդաղ հեռանանք աղետից և կանխենք համավարակի կրկնությունը: Դա մեզ համար շատ կարևոր է», - ասել է Բելառուսի նախագահը: