07/07/2020 11:33
Այդքան շատ խուսափվող՝ «Հայոց ցեղասպանություն» տերմինն արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից. Սուրեն Սարգսյան
Քիչ առաջ Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար:
Դիտեք 15:00 րոպեն»,- գրել է քաղաքագետը՝ տեղադրելով համապատասխան տեսանյութը: